Մեր մրցակիցները. Գերմանիան և Հյուսիսային Մակեդոնիան հաղթանակ տոնեցին

Մեր մրցակիցները. Գերմանիան և Հյուսիսային Մակեդոնիան հաղթանակ տոնեցին

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, կայացան տուրի մյուս երկու հանդիպումները:

Գերմանիայի ազգային ընտրանի արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ Ռումինիայի նկատմամբ: Բունդեսթիմի միակ գնդակը խփեց Գնարբին 17-րդ րոպեին:

Միաժամանակ ընթացող մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիան խոշոր հաշվով պարտության մատնեց Լիխտենշտեյնին (5:0): Գոլերի հեղինակներ դարձան Բարդին, Տրայկովակին (դուբլ), Էլմասը և Նեստորովսկին:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը` դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում և իսպաանցի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը` խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Ի վերջո Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականը երրորդ տուրի շրջանակներում կրկին Երևանում կխաղա Ռումինիայի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում