Կառավարության և ԱԺ ջանքերի շնորհիվ փոխվում է մեր քաղաքի դիմագիծը. Պատգամավոր
Հարգելի՜ լոռեցիներ Վերջին 1,5 տարվա ընթացքում, ելնելով իմ պատգամավորական կարգավիճակից, այցելել եմ մարզի գրեթե բոլոր համայնքները։ Ս/թ մայիս - հունիս ամիսներին նախատեսել էի բակային հանդիպումներ ունենալ #Վանաձորում։ Բայց համավարակի պատճառով չեղարկվեցին բոլոր հանդիպումները։ Սակայն դա չի նշանակում, որ առկա խնդիրները մղվել են հետին պլան։ Կառավարության և ԱԺ-ի ջանքերի շնորհիվ քայլ առ քայլ փոխվում է մեր քաղաքի դիմագիծը։ Այն օրեցօր դառնում է խնամված, բարեկարգ և ներկայանալի։ Շուտով համատեղ ուժերով համավարակը հաղթահարելուց հետո կվերսկսենք իմ կողմից կարևորվող հանդիպումները։
Պատգամավոր Արամ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարծիքներ