Իրանը շեշտել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքը

Իրանը շեշտել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վարանի միջազգային իրավունքի համաձայն ինքնապաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը:

Հայտարարության մեջ իրանական առաքելությունը շեշտել է Իսրայելի կողմից Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունների և միջազգային իրավունքի խախտումների մասին, այդ թվում՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը, ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլի սպանությունը և վերջին հարձակումները Իրանում մի քանի ռազմաբազաների վրա:

ՄԱԿ-ում Իրանի հյուպատոսությունը վերահաստատել է Իրանի՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ իր քաղաքացիներին, շահերը և ազգային անվտանգությունը պաշտպանելու իրավունքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում