COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 251,4 միլիոնը

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 251,4 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 11-ի առավոտվա դրությամբ կազմել Է 251 միլիոն 407 հազար 386: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 72 հազար 104 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 46 միլիոն 798 հազար 31 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 758 հազար 916-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 388 հազար 579-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 461 հազար 849 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 909 հազար 298 հիվանդացած, նրանցից մահացել Է 610 հազար 36 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 11-ի առավոտվա դրությամբ կազմել Է 652,8:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2338, Հնդկաստանում՝ 331, Բրազիլիայում՝ 2843 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում