ԱՄՆ-ը եւ Ռումինիան մտադիր են ընդլայնել Սեւ ծովում անվտանգության շուրջ համագործակցությունը

ԱՄՆ-ը եւ Ռումինիան մտադիր են ընդլայնել Սեւ ծովում անվտանգության շուրջ համագործակցությունը

ԱՄՆ-ը եւ Ռումինիան ձգտում են խորացնելու համագործակցությունն անվտանգության բնագավառում, մտադիր են շարունակել ակտիվացնել իրենց համատեղ ձեռնարկումները ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ առանձնահատուկ ուշադրություն նվիրելով Սեւծովյան տարածաշրջանին: Դա հետեւում Է երկու երկրների համատեղ հայտարարությունից, որը նոյեմբերի 10-ին տարածել Է Պետդեպարտամենտը՝ երկկողմ ռազմավարական երկխոսության յոթերորդ փուլի շրջանակում Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքներով:

«Անվտանգության բագավառում համագործակցությունն ԱՄՆ-ի եւ Ռումինիայի ռազմավարական գործընկերության անկապտելի մասն Է եւ հանգուցային բաղադիրչը: Կողմերը միասին կզարգացնեն նշանակալից նվաճումները, ինչպիսին Է հակահրթիռային պաշտպանության համալիրը Դեւեսելուում, ինչպես նաեւ կշարունակեն ակտիվացնել համատեղ ձեռնարկումները ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ պաշտպանության եւ դիմադարձման՝ իրենց պարտավորությունների կատարման համար՝ առանձնահատուկ ուշադրություն նվիրելով Սեւ ծովի տարածաշրջանին»,- ասված Է փաստաթղթում:

Երկու երկրների ներկայացուցիչները նաեւ համաձայնության են եկել աշխատելու անդրատլանտյան հարաբերությունների ամրապնդման նպատակով «համագործակցության բոլոր ձեւաչափերով»: (…) Մասնավորապես, ԱՄՆ-ը եւ Ռումինիան սերտորեն կաշխատեն ՆԱՏՕ-ի ապագա ռազմավարական հայեցակարգի վրա՝ դաշինքի ամրապնդման նպատակով որպես Եվրոպայում խաղաղության եւ անվտանգության երաշխավորի՝ նրա առաքելության կատարման գործում»,- ասված Է հայտարարության մեջ: Բացի դրանից, կողմերը քննարկել են հարցեր՝ կապված ենթակառուցվածքի, ներդրումների, առեւտրի, Էներգետիկայի, տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության եւ ապատեղեկատվության տարածման հակազդման հետ: Երկխոսության շրջանակում հաջորդ հանդիպումը որոշվել Է անցկացնել 2022 թվականին Բուխարեստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում