Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Երևանում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային կարդում հանդես եկող հայ պատվիրակ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում փայլուն հանդես է եկել՝ իրացնելով իր բոլոր մոտեցումները:
Հայ ծանրորդը 178 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Անդրանիկը գրավել է 5-րդ տեղը: Երկամարտի 374 կիլոգրամ արդյունքով Անդրանիկն արծաթե մեդալ է նվաճել: Այս քաշային կարգում երկամարտի 395 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն է դարձել բուլղարացի Կարլոս Նասարը:
Կարծիքներ