Lարիի թղթադրամների ժամկետը սպառվում է․ Վրաստանի Ազգային բանկ
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 1995-1999 թվականների թողարկման բոլոր լարի անվանական թղթադրամները որպես վճարման միջոց օգտագործելու ժամկետը կլրանա 2021 թվականի վերջին։ Փոխանցում է Aliq Media-ն։
2022 թվականի հունվարի 1-ից 1995-1999 թվականների թողարկման բոլոր լարի անվանական արժեքով թղթադրամների փոխանակումը հնարավոր կլինի միայն Վրաստանի Ազգային բանկի դրամարկղային կենտրոնում (Թբիլիսի, Կախեթի մայրուղի թիվ 72)։
«2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են օգտագործել 1995-1999 թվականների թողարկման բոլոր անվանական արժեքների թղթադրամները, եթե դրանք համապատասխանում են Ազգային բանկի խորհրդի 2011թ. հունիսի 27-ին N4 որոշմանը՝ լարիի թղթադրամների և մետաղադրամների վավերականության որոշման չափանիշներին»,- հայտնել են Ազգային բանկից։
Կարծիքներ