Սաակաշվիլին հայտարարել է, որ Թրամփը տառապում է դեմոֆոբիայով

Սաակաշվիլին հայտարարել է, որ Թրամփը տառապում է դեմոֆոբիայով

Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ուկրաինա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած վախի մասին:

Այս թեմայով զրույցը սկսվել է հաղորդավարի հարցից այն մասին, թե որ քաղաքական առաջնորդներն են հանդիպելիս համբուրվում կամ ողջագուրվում:

Երբ խոսքը վերաբերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Սաակաշվիլին հիշեցրել է, որ անձամբ ծանոթ է ԱՄՆ նախագահի հետ և որ վերջինս շատ տարօրինակ ֆոբիա ունի` հանդիպումների ժամանակ վախենում է դիմացինի ձեռքը սեղմել:

«Թրամփը չի սիրում նույնիսկ ձեռք սեղմել: Իմ ձեռքը սեղմել է իհարկե: Նա դեմոֆոբ է, այդպիսի եզրույթ կա: Եվ դրա համար էլ նա հիմա ասում է. «ես ձեզ ասում էի, վաղուց էի ասում, որ միմյանց ձեռք սեղմելու կարիք չկա»,-պատմել է Սաակաշվիլին:

Այդպիսով նա ակնարկել է, որ ամերիկացի առաջնորդը վաղուց զգուշացրել էր, որ ձեռքսեղմումը կարող է վարակման պատճառ դառնալ:

Աղբյուրը նկատում է, որ Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահը իր խոսքում սխալ տերմին է օգտագործել: Դեմոֆոբիան դա մարդկանց մեծ հավաքներից վախն է, իսկ այլ մարդկանց դիպչելու վախը կոչվում է գապտոֆոբիա:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում