Ուրալում նախագահի ներկայացուցչի նախկին օգնականը դատապարտվել է դավաճանության մեղադրանքով

Ուրալում նախագահի ներկայացուցչի նախկին օգնականը դատապարտվել է դավաճանության մեղադրանքով

Մոսկվայի քաղաքային դատարանը Ուրալի դաշնային շրջանում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի նախկին օգնական Ալեքսանդր Վորոբյովին դատապարտել է գաղութում 12,5 տարվա  խիստ ռեժիմի՝ նրան մեղավոր ճանաչելով դավաճանության մեջ: Գործը լսվել է դռնփակ՝ «խիստ գաղտնի» նյութերի առկայության պատճառով», ТАСС-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:

Դատախազը նախկին պաշտոնյայի համար պահանջել էր 13 տարվա խիստ ռեժիմ գաղութում:

«Կոմերսանտը» գրել է, որ Վորոբյովը կասկածվում է Լեհաստանի օգտին դավաճանության համար: Նրանից վերցրել են լեհական անձնագիրն ու ձայնագրման սարքավորումները: Նախկին պաշտոնյան չի ընդունել իր մեղքը:

Վորոբյովը նախագահի լիազոր ներկայացուցչի օգնական է նշանակվել 2018-ի հուլիսին: Նույն տարի էլ նա շնորհակալագիր է ստացել նախագահ Վլադիմիր Պուտինից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում