ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ փետրվարի 28-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.28 դրամով և կազմել 389.34 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.28 դրամով և կազմել 413.40 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 5.18 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.35 դրամով և կազմել 471.37 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 112.69 դրամով և կազմել 22765.08 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.32 դրամով և կազմել 259.49 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ