Վրաստանի խորհրդարանի նիստը կգումարվի նույնիսկ առանց նախագահի հրամանագրի. Կոբախիձե
Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նորընտիր խորհրդարանի նիստը կկայանա, եթե անգամ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չնշանակի այն։
Ըստ ԿԸՀ-ի՝ ավելի քան 99% ընտրատեղամասերի տվյալների հաշվարկից հետո Վրացական երազանքը հավաքել է 54,2%, իսկ ընդդիմությունը` 37% քվե:
«Վերջնական տվյալների հրապարակումից հետո խորհրդարանը պետք է հանդիպի 10 օրվա ընթացքում, և եթե նույնիսկ նախագահը նիստ չնշանակի, խորհրդարանը նիստը կգումարի ինքուրույն»,- ասել է Կոբախիձեն ճեպազրույցում:
Կարծիքներ