«Կատարվածը մեծ ցավ է բոլորիս համար»․ Ալեն Սիմոնյանն այցելել է ողբերգական վթարի հետևանքով տուժածներից մեկին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր այցելել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժածներից մեկին։
Այս մասին նա հայտնել է ֆեսբուքյան իր էջում։
«Այցելեցի առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին: Կատարվածը մեծ ցավ է բոլորիս համար: Ցավակցում եմ զոհերի հարազատներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- գրել է նա:
Կարծիքներ