Միտինգավորները պահանջում են, որ մեր երկրի վարչապետը հեռանա, իբր դա հարցեր կլուծի, մասնավորապես Արցախի. Հակոբ Սարգսյան
Միտինգավորները պահանջում են, որ մեր երկրի վարչապետը հեռանա, իբր դա հարցեր կլուծի, մասնավորապես Արցախի։ Բայց ազգի գիտակից մեծամասնությունը հասկանում է, որ հարցը անենևին Նիկոլի մնալ չմնալը չի, հարցը մեր պետության և պետականության լինել չլինելու մեջ է։
Հայոց պատմության մեջ օրինակներ շատ կան, երբ օտար երկրի պատվերով սպանվել է հայոց պետականության պահապանը (Պապ թագավոր), երբ հայ դավաճանները կտրել են հայ զորավարի գլուխը ու նվեր տարել թշնամուն (Մխիթար Սպարապետ), երբ դաշնակցական ահաբեկիչները Ազգային ժողովում գնդակահարել են Երկրի ղեկավարներին (Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան և մյուսներ), և դրանով երկիրը հասցրել վերացման եզրին։
Ճիշտ է, հիմա մի փոքր այլ իրավիճակ է, Նիկոլին ռիսկ չեն անի վերացնել, չնայած երազում են դրա մասին, բայց նրան հեռացնելով կհասնեն իրենց նպատակին` մեր երկրի կործանման գործընթացի ստարտին։
Ղարաբաղ, բան, դրանք այսբերգի լոկ երևացող մասերն են։
Հասկացեք, մեր դեմ կռվում է Ռուսական կայսրությունը, թուրքն ու ազերին լոկ գործիք են նրա ձեռքին։ Մեր պետությանը ուզում է վերացնել Ռուսաստանը, համարելով, որ մենք իրեն պատկանող ճորտերի ենք, որ պետականություն ունենալու իրավունք չունենք։
Նիկոլն, այսօր , անկախ իրենից, դարձել է մեր հայ պետության ու պետականության սիմվոլը, վկան` Մեդվեդեւի երեկվա լկտի խոստովանությունը։ Վստահ եմ, որ շատերն են սա հասկանում, բայց եթե սա չեն հասկանումկամ չեն ուզում հասկանալ, ապա կամ տհաս են կամ դավաճան։
Իսկ իշխանությունը նմաններին պետք է խիստ պատժի, դա է պահանջում մեր հայոց ազգային շահը։
Այս մասին գրում է Հակոբ Սարգսյանը:
Կարծիքներ