ՀՀ ՏԿԵ փոխնախարարներն ընդունել են Եվրասիական Զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարներն ընդունել են Եվրասիական Զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Արմեն Սիմոնյանը,Հակոբ Վարդանյանը և Լիլիա Շուշանյանը օգոստոսի 30-ին ընդունել են Եվրասիական Զարգացման բանկի (ԵԶԲ) պատվիրակությանը՝ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են Եվրասիական զարգացման բանկի 2022-2026 թթ․ ռազմավարությունը և քննարկել այս համատեքստում նախարարության իրավասության ոլորտներում հնարավոր ներդրումների հեռանկարները։
Փոխնախարարները ներկայացրել են իրենց համակարգման՝ էներգետիկայի, տրանսպորտի և ընդերքի ոլորտներում ընթացիկ  ծրագրերը և զարգացման ռազմավարական մոտեցումները։

ԵԶԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրականացնել կարիքների գնահատում, որից հետո քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում