Ֆիջիի մերձակայքում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ֆիջիի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը ։
Էպիկենտրոնը գտնվել է Լևուկա քաղաքից 231 կմ դեպի արևմուտք՝ մոտ 8,3 հազար մարդ բնակչությամբ։
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ