Այսօր ՀՀ մի շարք խոշորացված համայնքներում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ

Այսօր ՀՀ մի շարք խոշորացված համայնքներում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերի խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը։

Ընտրություններ են անցկացվում հետեւյալ համայնքներում.

 Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Թալին համայնքներում: Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի համայնքներում:

 Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար համայնքներում:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Մարտունի, Սևան: Լոռիի 4 համայնքներում նույնպես անցկացվում են ՏԻՄ ընտրություններ, դրանք են՝ Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ:

Կոտայքի մարզում համայնքները 6-ն են՝ Աբովյան, Հրազդան, Նոր Հաճն, Ծաղկաձոր, Նաիրի, Գառնի:

 Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք և Արթիկ համայքներում նույնպես տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ:

Վայոց ձորում էլ ընտրություններ անցկացվում են Ջերմուկ, Եղեգնաձոր և Վայք համայնքներում, իսկ Տավուշում՝ Նոյեմբերյանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում