Վրաստանում հինգ մարդ մեղավոր Է ճանաչվել «Իսլամական պետությանն» անդամակցելու մեջ
Թբիլիսիի քաղաքային դատարանը հինգ մարդու մեղավոր Է ճանաչել ահաբեկչական կազմակերպությանը միանալու եւ նրան օգնություն ցուցաբերելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի գլխավոր դատախազության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Հետաքննության տվյալներով՝ Վրաստանի քաղաքացին, որը «Իսլամական պետության» անդամ Էր, ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավել Է երկրի եւս չորս քաղաքացիների: Ահաբեկչական կազմակերպության նոր անդամները պլանավորել Էին Սիրիա մեկնել եւ կռվել «Իսլամական պետության» շարքերում, ինչը ժանակին կանխվել Է Վրաստանի դատախազության եւ հակաահաբեկչական կենտրոնի համատեղ գործողությունների արդյունքում, ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Վրաստանի դատախազության կողմից ներկայացված ապացույցների հիման վրա Թբիլիսիի քաղաքային դատարանը մեկ մարդու մեղավոր Է ճանաչել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը միանալու եւ նրան ահաբեկչական գործունեության գործում օգնություն ցուցաբերելու մեջ եւ նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման: Չորս մարդ մեղավոր Է ճանաչվել «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ