Լիվերպուլը սեփական հարկի տակ հաղթեց Վուլվերհեմփթոնին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
73-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վիրջիլ վան Դեյկը։ 4 րոպե անց Մոհամեդ Սալահը կրկնապատկեց խաղի հաշիվը։
Մերսիսայդյան ակումբը 24 խաղից հետո վաստակած 39 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական։
«Վուլվերհեմփթոնը» 24 միավորով 15-րդ տեղում է։
Կարծիքներ