Տեխասում 13-ամյա վարորդի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ

Տեխասում 13-ամյա վարորդի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ

ԱՄՆ Տեխաս նահանգում 13-ամյա դեռահասը վարել է պիկապ, որը բախվել է միկրոավտոբուսին, ինչի հետևանքով մահացել է ինը մարդ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (NTSB) փոխնախագահ Բրյուս Լանդսբերգը։

«Տասներեք տարեկան երեխան վարում էր պիկապ բեռնատարը», -  Լանդսբերգի խոսքերը մեջբերում է Reuters-ը :

Ավելի վաղ CNN- ը հայտնել էր, որ պիկապ մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ֆուրգոնին, որում եղել են տղամարդկանց և կանանց համալսարանական գոլֆի թիմերի անդամները և նրանց մարզիչը: Բախման հետևանքով երկու մեքենաներն էլ այրվել են։ Զոհվել են վեց ուսանող և նրանց մարզիչը, ինչպես նաև պիկապի վարորդն ու անչափահաս ուղեւորը։ Հաղորդվում է նաև, որ երկու ուսանողներ լուրջ վնասվածքներ են ստացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում