Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական 11 բանկերի և երկու ռուս ձեռնարկատերերի նկատմամբ
Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել երկու ռուս ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք ունեն ավստրալական ընկերությունների ակտիվներ և բաժնետոմսեր, ինչպես նաև 11 ռուսական բանկերի դեմ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է արտգործնախարար Մարիս Փեյնը։
«Ավստրալիայի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել ևս 11 ռուսական բանկերի և պետական կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապված են Ռուսաստանի սուվերեն պարտքի կառավարման հետ: Մենք նաև շարունակում ենք պատժամիջոցների ճնշումը Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած ձեռնարկատերերի վրա և սահմանում ենք նպատակային ֆինանսական պատժամիջոցներ և արգելքներ»,- ասվում է Փեյնի հայտարարության մեջ։
Կարծիքներ