Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս կհստակեցվի Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս կհստակեցվի Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է, որ մինչև 2025 թվականի մայիս կկարողանա կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու ժամկետների վերաբերյալ։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հարավում ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, Ռուսաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։

«Մեր երկրների միջև տնտեսական օրակարգի առաջմղումը Սյունիքում գնալով կարևորվում է ԵԱՏՄ ձևաչափում՝ կապված հայկական այս տարածաշրջանին սահմանակից Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի վերջին վավերացման հետ, և այս ասպեկտը պետք է հաշվի առնել Այս ամենը կդառնա հուսալի ապահովագրություն Սյունիքի մարզի դինամիկ, խաղաղ, անվտանգ զարգացման համար»,- հավելել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում