ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 7 մարդու նկատմամբ, ովքեր, բրիտանական և ամերիկյան իշխանությունների տվյալներով, հանդիսանում են ռուսական հետախուզության աշխատակցիներ և կասկածվում են Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը մասնակցություն ունենալու մեջ։ Պատժամիջոցներ են սահմանել նաև ՌԴ 2 կառույցների՝ Անվտանգության դաշնային ծառայության քրեագիտության ինստիտուտի և ՌԴ ռազմաբժշկության փորձագիտական ինստիտուտի նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։
Հիշեցնենք՝ Նավալնին անգիտակից վիճակում ինքնաթիռից հոսպիտալացվել էր 2020 թվականի օգոստոսի 20-ին։ Այնուհետև Օմսկի կլինիկայից նրան տեղափոխել էին Բեռլին, որտեղ հայտարարել էին, որ նա թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով։
Նավալնին բեռլինյան Charite կլինիկայից դուրս է գրվել սեպտեմբերի 23-ին։ Նա այնտեղ բուժվել է 32 օր, որից 24-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։
Կարծիքներ