Միջպետական ճանապարհի կառուցապատման աշխատանքներն ավարտված են
Շահագործման են հանձնվել Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի կառուցապատվող երկու հատվածները՝ Չկալովկա գյուղի տարածքում։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Միջպետական նշանակության ճանապարհի կառուցապատման անհրաժեշտությունն առաջացել էր Սևանա լճի ջրերի բարձրացման հետևանքով։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են այս տարվա մայիս-օգոստոս ամիսների ընթացքում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։
Ճանապարհի առաջին հատվածը գաբիոնապատվել ու բարձրացվել է 140, երկրորդ հատվածը՝ 180 գծամետր երկարությամբ։ Առանձին հատվածներում ճանապարհը բարձրացվել է մինչև 3,5 մետր։
Իրականացվել են հողային պաստառի վերականգնման, ասֆալտբետոնյա երկշերտ ծածկի ու մետաղական արգելապատնեշի տեղադրման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել է 193 միլիոն 100 հազար դրամ։
Կարծիքներ