Շոլցն ասել է, որ Գերմանիան ինքն է իր վրա վերցնելու Leopard 2 տանկերը Կիևին մատակարարելու ծախսերը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ ներկայումս չի կարող հստակ ասել, թե ինչ ծախսեր կունենան գերմանական Leopard 2 մարտական տանկերը Կիևին, սակայն Գերմանիան, ըստ նրա, ինքն է հոգալու այդ ծախսերը։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Բեռլինում՝ Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդուտտիրի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Չեմ կարող հստակ ասել, բայց մենք ինքներս ենք կրելու դրանք [ծախսերը]»,- ասել է Շոլցը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան կարժենա գերմանական արտադրության Leopard 2 մարտական տանկերը Ուկրաինային մատակարարելը։
Կարծիքներ