Առնվազն չորս մարդ է մահացել Էկվադորում լավայի հոսքի հետևանքով

Առնվազն չորս մարդ է մահացել Էկվադորում լավայի հոսքի հետևանքով

Առնվազն չորս մարդ է զոհվել, մեկը՝ վիրավորվել Էկվադորի կենտրոնում գտնվող Չիմբորազո ժայթքող հրաբխի լանջից լավայի հոսքի հետևանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով փրկարար ծառայությանը :

Նրա խոսքով՝ դեպքի պահին լանջին 12 մարդ է եղել։

«Տեղում աշխատում է արձագանքման խումբը, փրկարարական աշխատանքներին մասնակցում է ոստիկանական ուղղաթիռ»,- ասվում է փրկարար ծառայության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում