Թուրքիայում քաղաքական սպանությունների մասին հայտարարությունից հետո Քըլըչդարօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Թուրքիայում քաղաքական սպանությունների մասին հայտարարությունից հետո Քըլըչդարօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ «Ես մտահոգ եմ քաղաքական սպանություններով» խոսքերից հետո Թուրքիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Մերսին քաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մասնավորապես նշել էր. «Ինձ անհանգստացնում են քաղաքական սպանությունները. Էրդողանն ամեն ինչ անելու է իշխանությունը պահելու և չգնալու համար»:

Այդ հայտարարությունից հետո բանավեճեր են ծավալվել մամուլում, և բազմաթիվ հրապարակումներ են եղել այդ առնչությամբ:

Գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ էլ նշված էր, որ հիմք ընդունելով քաղաքական սպանություններ ծրագրելու մասին մամուլում տեղ գտած պնդումներն ու հրապարակումները՝ հետաքննություն է սկսվել և հանցագործության մասին հաղորդման շրջանակներում նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում