Փաշինյանը ներկայացրել է զորակոչային բժշկական հանձնաժողովների աշխատանքը․ լուսանկարներ
«Զորակոչային բժշկական հանձնաժողով վերտառությամբ» վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են իրականացնում աշխատանքը զորակոչային բժշկական հանձնաժողովները, նաև, թե ինչպես են նորակոչիկները պահում սահմանված սոցիալական հեռավորությունը։
Հիշեցնենք, որ դեռևս ապրիլին Կառավարությունը որոշել էր, որ բուն զորակոչը, այսինքն՝ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ։
Զորակոչային նախապատրաստական աշխատանքները սկսվել են մայիսի 1-ից։
Իրականացվում են COVID-19 տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառումներ։
Զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծվել է հանրապետական զորակոչային հանձնաժողով։
Նշենք, որ զորակոչի ենթական են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:
Փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը նախատեսված է ավարտել`
ա. հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` մինչև 2020 թվականի հունիսի 25-ը,
բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը։
Մինչև 2020 թվականի հուլիսի 14-ը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը պետք է տրամադրվի բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը
Կարծիքներ