«Bentley»-ն, «Aston Martin»-ն ու «McLaren»-ը հայտարարել են կորոնավիրուսի հետեւանքով շուրջ 3 000 աշխատատեղ կրճատելու մասին

«Bentley»-ն, «Aston Martin»-ն ու «McLaren»-ը հայտարարել են կորոնավիրուսի հետեւանքով շուրջ 3 000 աշխատատեղ կրճատելու մասին

Լյուքս դասի ավտոմեքենաների բրիտանական արտադրողներ «Bentley»-ն, «Aston Martin»-ն ու «McLaren»-ը հայտարարել են շուրջ 3 000 աշխատատեղ կրճատելու մասին վերջին երկու շաբաթվա ընթացքում, հաղորդում է CNN-ը:

Այդ ընկերություններում աշխատատեղերի կրճատումը կապված է շքեղ ավտոմեքենաների վաճառքի վրա կորոնավիրուսի պանդեմիայի բացասական ազդեցության հետ:

«Bentley» ընկերության հայտարարության մեջ նշվում է Մեծ Բրիտանիայում 1000 աշխատատեղ կրճատելու ծրագրի մասին, ինչը կազմում է աշխատուժի շուրջ մեկ քառորդը:

«Bentley»-ն նաեւ դադարեցրել է նոր աշխատակիցների ընդունումը, հեռացրել իր կապալառուներին եւ սառեցրել աշխատակիցների աշխատավարձը:

«Aston Martin» ընկերությունը հայտնել է 500 աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին վաճառքի անկման պատճառով: Ընկերությունը նաեւ պատրաստվում է փոխել իր գործադիր տնօրենին՝ այդ պաշտոնում ընդունելով «Mercedes»-ից Թոբիաս Մոերսին:

«McLaren»-ը, որը Ֆորմուլա-1 թիմի սեփականատերն է, հայտնել է 1 200 աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին, ինչը կազմում է ընկերության ամբողջ աշխատուժի ավելի քան մեկ քառորդ մասը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում