«Apple»-ը կթողարկի առաջին ծալովի iPhone-ը

«Apple»-ը կթողարկի առաջին ծալովի iPhone-ը

«Apple»-ը կթողարկի առաջին ծալովի «iPhone»-ը: Այս տեղեկությունը իր «Twitter»-յան էջում գաղտնազերծել է ինսայդեր Ջոն Փրոսերը, փոխանցում է «Lenta»-ն: 

Փրոսերը հայտարարել է, որ ամերիկյան ապրանքանիշի ապագա ծալովի սմարթֆոնի դիզայնը տարբերվում է մյուս ընկերությունների համանման սարքերի դիզայնից. «Ծալովի «iPhone»-ն իրականում ծալովի չէ»: Բլոգերը հայտնել է, որ գաջեթի նախատիպը կազմված է էկրաններով 2 պանելից, որոնք միացված են ծղխնիով: Ըստ որում՝ «Samsung Galaxy Fold»-ը, «Huawei Mate X»-ը եւ շուկայի մյուս ծալովի սմարթֆոններն ունեն ամբողջական դիսփլեյ, որը կարելի է թեքել մի քանի ուղղությամբ:

Հեղինակը նշել է նաեւ, որ «iPhone»-ի նախատիպը «Face ID»-ի տակ կտրվածք չունի, ինչպես ապանքանիշի արդիական սարքերում: Դրա փոխարեն, էկրանի վերին հատվածում գտնվում է ոչ մեծ ելուստ, որի մեջ ներկառուցված է կենսաչափական սենսոր: Կոնցեպտուալ դեվայսն ունի չժանգոտվող պողպատից կլորացված շրջանակ:

Փրոսերն ավելի ուշ իր հաշվետվությունը լրացրել է՝ նշելով, թե «Apple»-ը հազիվ թե ուղղակի իրար միացրած լինի երկու սմարթֆոն»: Բլոգերը հայտարարել է, որ չնայած սարքի պանելները միացնող ծղխնիին, բաց վիճակում դեվայսը բավականին ամբողջական է երեւում:

Հեղինակի արտահոսքին ուշադրություն է դարձրել հայտնի համացանցային ինսայդեր @OnLeaks-ը, որը կասկածի է ենթարկել Փրոսերի ներկայացրածը: Ի պատասխան Ջոնը հայտարարել է, որ ստուգում է իր ստացած տեղեկությունները եւ վստահում է իր աղբյուրներին:

Ջոն Փրոսերը մայիսին բացահայտել էր աշնանը նախատեսված Apple-ի սմարթֆոնների բնութագրերը: Բլոգերի խոսքով՝ «iPhone 12 Pro»-ն եւ «12 Pro Max»-ը թողարկվելու էին համապատասխանաբար՝ 6,1 եւ 6,7 դյույմ անկյունագծով դիսփլեյներով, բազային iPhone 12-ը հասանելի էր լինելու 2 տարբերակով՝ 5,4 եւ 6,1 դյույմ անկյունագծով էկրաններով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում