«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մոռացվա՞ծ են արդյոք Շահումյանն ու Գետաշենը
«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունված վերամիավորման մասին որոշման 5-րդ կետով պարտավորվում են նաեւ ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը:
«Դա միակ որոշումն է եղել, որտեղ արծարծվել է Շահումյանի եւ Գետաշենի հարցը ու պատասխանատվություն է վերցվել ներկայացնելու մեր շահերը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց «Շահումյան-Գետաշեն» միության անդամ Արթուր Ղազարյանը՝ հիշեցնելով, որ վերամիավորումից հետո ՀԽՍՀ Գերագույն խորհրդում Արցախից ընտրվեց 11 պատգամավոր, ովքեր ձեւավորեցին «Արցախ» պատգամավորական խումբը։
Այսօր Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի կարգավիճակում են հայտնվել նաեւ Արցախի մի շարք շրջաններ։ Նույն պատմությունը կարծես կրկնվում է Արցախի այն շրջանների բնակիչների համար, որոնց տներն ու ունեցվածքն անցել են Ադրբեջանի տիրապետության տակ։ Հաշվի առնելով իրենց փորձը, Արթուր Ղազարյանը հորդորում է պետական կառույցներին, որ ամեն ինչ փաստաթղթավորվի, բոլոր այդ մարդկանց հաշվառեն, կարգավիճակ տան, եւ պետությունը մշտական կապի մեջ լինի նրանց հետ»:
Կարծիքներ