Ձիթողցոնց տուն-թանգարանում ցուցանմուշները կենդանացել են. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հրավիրում է այցելության

Ձիթողցոնց տուն-թանգարանում ցուցանմուշները կենդանացել են. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հրավիրում է այցելության

Այսօր «Շնչող արվեստ» նախագիծը Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, կամ բոլորին հայտնի Ձիթողցոնց տուն-թանգարանում է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ո-ւմ ԱՄՆ դեսպանությունը:

«Միջազգային առաջնորդ-այցելու» ծրագրի շրջանավարտ Վահան Բադալյանի և ԳԱԿ Փոքր թատրոնի նրա թատերախմբի շնորհիվ այսօր թանգարանի այցելուների աչքի առաջ վերածնվում են 18-19-րդ դարի քաղաքային կենցաղն ու առօրյան՝ այդ օրերի հագուկապով, արդուզարդով, կահկարասիով և այդ օրերի Գյումրուն բնորոշ համ ու հոտով։

«Մենք Ձիթողցոնց տանը կլինենք մինչև ժամը 17։00։ Համեցե՛ք ձեր ընտանիքի, ընկերներին, հյուրերի ու հարազատների հետ միասին »,-ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում