ԱՄՆ-ում «սեւ ուրբաթի» առցանց-վաճառքները դարձել են ռեկորդային
ԱՄՆ-ում սեզոնային «սեւ ուրբաթի» առցանց-վաճառքները հասել են ռեկորդային 9 միլիարդ դոլար, ինչը 22 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ռեկորդից:
Էլեկտրոնային առեւտրի կտրուկ ավելացում Է դիտվել ինչպես խոշոր ռիթեյլերների, ներառյալ Walmart Inc.-ը եւ Target Corp.-ը, այնպես Էլ ոչ մեծ ընկերությունների մոտ:
Մեծ խանութներում վաճառքները Գոհաբանության օրը եւ «սեւ ուրբաթին» հինգ անգամ ավելացել են հոկտեմբեր ամսի միջին մակարդակի համեմատությամբ, ոչ մեծ ռիթեյլերներինը՝ չորս ու կես անգամ: Միեւնույն ժամանակ, այցելուների քանակությունը ԱՄՆ-ի ֆիզիկական խանութներում ընկել Է 52 տոկոսով, քանի որ ռիթեյլերները փորձել են խուսափել մարդկանց կուտակումներից, վկայում են Sensormatic Solutions-ի տվյալները: Ինչպես նշում Է RetailNext-ը, ոչ Էլեկտրոնային վաճառքների առավել մեծ նվազում Է գրանցվել այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են ոսկերչական ապրանքները եւ կոշիկը:
Հագուստի վաճառքները ֆիզիկական խանութներում ընկել են 50 տոկոսով, տան համար ապրանքները՝ 39 տոկոսով: Չնայած այդ նվազմանը, «սեւ ուրբաթի» ժամանակաշրջանը կարող Է ամենաակտիվներից մեկը դառնալ ընթացիկ տարում ԱՄՆ-ի ֆիզիկական խանութների համար, կարծում Է Sensormatic Solutions-ի գլոբալ ռիթեյլի բնագավառում կոնսալտինգի գծով ավագ տնօրեն Բրայան Ֆիլդը: Նա կարծում Է, որ բազմաթիվ սպառողներ նախատոնական ժամանակաշրջանում անձամբ կգնան գնումների, բայց դրա համար կընտրեն աշխատանքային օրեր, երբ խանութներում այցելուներն ավելի քիչ են:
Կարծիքներ