Էրդողանը գիշերով շտապ խորհրդակցություն է հրավիրել. նրան հայտնել են պետական հեղաշրջում ծրագրելու փորձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարության ղեկավարների հետ այն բանից հետո, երբ Թուրքիայի ազգայնական կուսակցության (MPR) առաջնորդ Դևլեթ Բահչելին զգուշացրել է հեղաշրջման փորձի հավանականության մասին, գրում է Sabah-ը։
Թուրքիայի նախագահին մի քանի աղբյուրից են հայտնելպետական հեղաշրջում իրականացնելու հնարավոր փորձի մասին, Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննում է հնարավոր «հանցավոր դավադրությունը»։
Ենթադրվում է, որ հարձակվողները մի շարք անօրինական գործողություններ են նախապատրաստում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, Hürriyet թերթին հայտնել են աղբյուրները։
Հետաքննությունը վերաբերում է «ապստամբություն իշխանության դեմ» և «գաղտնիքներ հրապարակելու» հոդվածներին։ Ենթադրվում է, որ որոշ քաղաքացիներ ստեղծել են կազմակերպություն՝ խախտելու երկրի անվտանգության հիմունքները և սահմանադրական կարգը։
Աշխատանքը սկսվել է Թուրքիայի ղեկավարի կողմից ստացված նախազգուշացումից հետո, երբ նրան տեղեկացրել են հեղաշրջման հնարավոր փորձի մասին։ Գիշերն Էրդողանը շտապ խորհրդակցություն է հրավիրել։ Սպասվում է, որ նա առաջիկայում այս հարցով ելույթ կունենա իշխող կուսակցության նիստում։
Նախկինում հաղորդվում էր, որ դավադրության պատճառը մի շարք հրաժարականներն էին։ Էրդողանի կառավարությունը աշխատանքից ազատել է մի քանի իրավապահների։
Նախօրեին Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն էր սկսել մայրաքաղաքի վարչության երեք ոստիկանների նկատմամբ՝ հանցավոր համարվող«Այհան Բորա Կապլան» կազմակերպությանը ներգրավվածության վերաբերյալ։ Նրանց տները խուզարկվել են։
Էրդողանի դաշնակից Բահչելին ասել է, որ դավադրություն կարող է լինել, իսկ մի քանի ոստիկանների հեռացումը ոչինչ չի լուծի։ Բահչելին զգուշացրել է երկրում կրկնվող հեղաշրջման փորձի հնարավորության մասին։
Կարծիքներ