25-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Տոյոտա»-ով կողաշրջվել է. կա վիրավոր
Հուլիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա Մհեր Ասիլյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Աճարկուտ բնակավայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Էդվարդ Ալավերդյանը տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Կարծիքներ