ՀԱՄԱՍ-ից հայտնել են, որ մարդասիրական հրադադարի ընթացքում Գազա կմտնի հումանիտար օգնությունով 200-300 բեռնատար

ՀԱՄԱՍ-ից հայտնել են, որ մարդասիրական հրադադարի ընթացքում Գազա կմտնի հումանիտար օգնությունով 200-300 բեռնատար

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ մարդասիրական հրադադարի ընթացքում 200-300 հումանիտար օգնությունով բեռնատարներ մուտք կգործեն Գազայի հատված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավարի մամուլի քարտուղար Իսմայիլ Հանի Թահեր ալ Նունուն պարզաբանել է, որ օգնության ծավալը կորոշվի սահմանային անցակետի թողունակությամբ։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Գազայի հատվածում մարդասիրական ժամանակավոր զինադադարի մասին համաձայնագիրը ենթադրում է, որ տեղի բնակչությանն օգնություն կբերեն առնվազն 200-300 բեռնատարներ, այդ թվում՝ ութ վառելիքի ցիստեռն:

Ինչպես նշել է ալ Նունուն՝ համաձայնագիրը ներառում է բժշկական օգնության տրամադրում Գազայի հատվածի բոլոր հիվանդանոցներին:

Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր, որ Իսրայելի հետ Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել Գազայի հատվածում չորս օրով մարդասիրական զինադադարի շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում