Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար. Պենտագոն
Պենտագոնը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար: Այդ մասին գրված է համապատասխան հայտարարությունում: Միաժամանակ Պենտագոնն ընդգծել է, որ անհրաժեշտ է համագործակցել Մոսկվայի հետ այն հարցերում, որտեղ փոխադարձ շահեր կան:
«Լիարժեքորեն ակնհայտ է, որ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար, այդ թվում՝ Միացյալ Նահանգների: Նրանք իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար ռազմական ուժի կիրառման են դիմում: ԱՄՆ-ը մտադիր է հարցը քննարկել դաշինքի նախարարական համաժողովում»,- նշված է հայտարարությունում:
Կարծիքներ