Ռուսական զորքերը հաստատել են իրենց ներկայությունը Գոլանի բարձրունքում

Ռուսական զորքերը հաստատել են իրենց ներկայությունը Գոլանի բարձրունքում

Ռուսական կողմը հաստատել է իր օգնությունը սիրիական բանակին Գոլանի բարձրունքում՝ տեղակայվելով Քոնեթրա գյուղում՝ սիրիական և իսրայելական ուժերի բաժանարար գծում, հայտնում է almasdarnews.com լրատվականը:

«Ամենակարևորն անհատների աշխատանքն է: Մենք համատեղ վարժանքներ ենք անցկացնում» – ասել է ռուսական ջոկատներից մեկի հրամանատարը:
Ռուսական զորքը Քոնեթրա գյուղի շրջակայքում տեղակայել է 5 դիտակետեր, որոնք նախկինում զբաղեցրել են ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը:

Հիշեցնենք, որ ռուսական զորքը 2018 թվականից ի վեր ապահովում է ապառազմականացված գոտու անվտանգությունը քանի դեռ Իսրայելը պնդում է, որ իրանական զորքերը Գոլանի բարձրունքների մոտ աշխատանքներ են կատարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում