Microsoft-ը հայտարարություն է տարածել գլոբալ խափանումների մասին՝ նշելով, որ խնդիրները կարող են շարունակվել
Microsoft ընկերությունը հայտարարություն է տարածել խոշոր տեխնիկական խափանումների մասին, որոնք ամբողջ աշխարհում հանգեցրել էին ավիաուղիների, գնացքների, բանկերի և հեռուստաալիքների աշխատանքի խափանումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Mirror պարբերականը։
Ըստ հրապարակման՝ Microsoft-ը հայտնել է, որ հետաքննում է իր 365 հավելվածներում և օպերացիոն համակարգերում առաջացած «խնդիրը»։ Չնայած ընկերությունը հայտնել է, որ որոշ ծառայություններ վերականգնվել են, այնուամենայնիվ, խնդիրը շարունակվում է, և օգտատերերը կարող են արձանագրել «ծառայությունների վատթարացում»։
Կարծիքներ