Շառլ Միշելը խոսել է դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայի շուրջ լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին

Շառլ Միշելը խոսել է դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայի շուրջ լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին

Եվրամիությունը կարծում է, որ պետք է գործի դնել բոլոր դիվանագիտական խողովակները՝ Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացման նպատակով: Այս մասին Սլովակիայում այդ երկրի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

«Ուկրաինայի նկատմամբ սպառնալիքը սպառնալիք է Եվրոպայի հանդեպ: Հենց այդ պատճառով մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի աջակցենք դեէսկալացիային, որի ակնկալիքն ունենք դիվանագիտական ճանապարհներով: Կարծում ենք, որ անհրաժեշտ է տարբեր դիվանագիտական ձևաչափերում ձեռնարկել բոլոր ջանքերը»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում