Խոսքս «Ազատություն» ռադիոկայանների և որոշ իրավապաշտպանների մասին է. Հարությունյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Խոսքս «Ազատություն» ռադիոկայանների և որոշ իրավապաշտպանների մասին է: Ակնհայտ է, որ գործող իշխանությունը հսկայական քայլեր է արել ժողովրդավարացման ուղղությամբ: Անհամեմատելի է մինչև 2018-ն ընկած ժամանակահատվածի հետ: Բայց դուք այդպես էլ չկարողացաք փոխել ձեր ֆիլտրը, իսկ ձեր զեկույցներն ու ռեպորտաժները նման են Քոչարյանի ու Սարգսյանի ժամանակվա ոճին, ինչը կեղծ է, կեղծիք: Հանրությունը սա տեսնում է: Ոմանք ասում են, որ այլ կերպ նրանք չեն կարող գոյատևել, իրենց գոյությունն արդարացնել:
Կան բազմաթիվ այլ թեմաներ, որոնց շուրջ կարելի է ստեղծել հանրային դիսկուրս ի նպաստ հանրության ու պետության: Իշխանությանը և պետությանը անհրաժեշտ է օբյեկտիվ քննադատություն: Բայց, ցավոք, դա չդարձավ ձեր գործելաոճը:
Հունիսի 7-ից հետո էլ մենք կշարունակենք ավելի ժողովրդավար, անվտանգ դարձնել մեր պետությունը, ամրապնդել խաղաղությունը, որի դեմ չգիտեմ ինչու եք մարտնչում: Սակայն ձեր գործելոճը հատկապես այս փուլում կոնկրետ օլիգարխիայի և աշխարհաքաղաքական օտար կենտրոնների «թելն է թելում»: Կանգ մի՛ առեք...»։


Կարծիքներ