Արգենտինայի նախագահն իր կուսակցության համար անհաջող ընտրություններից հետո երկխոսության կոչ է արել ընդդիմությանը
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը կիրակի օրը երկխոսության կոչ է արել ընդդիմությանը եւ ընդունել է իր կառավարության սխալներն այն բանից հետո, երբ կառավարամետ դաշինքի գլխավոր ճակատին հաջողվեց ամենամեծ աջակցությունը ստանալ խորհրդարանական ընտրություններում 23 նահանգներից միայն ութում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ամենակարժ ժամկետներում կդիմեմ ժողովրդի եւ քաղաքական կուսակցությունների կամքը ներկայացնող գործիչներին՝ համաձայնեցնելու օրակարգը, որը հնարավորինս միասնական կլինի։ Հայրենասեր ընդդիմությունը պատասխանատու ընդդիմությունն է, որը բաց է երկխոսության համար: Մեր երկրին այժմ այդ հայրենասիրության կարիք ունի»,- ասել է նա տեսաուղերձում։
«Մենք սխալներ ենք թույլ տվել: Ես սխալներ եմ թույլ տվել: Ես պարտավոր եմ դաս քաղել դրանցից»,- ասել է Ֆերնանդեսը:
Կիրակի Արգենտինայում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին, որից հետո Պատգամավորների պալատի 257 մանդատներից 127-ը եւ Սենատի 72-ից 24-ը կթարմացվեն։ Տարածաշրջանների մեծ մասում ձայների ավելի քան 90 տոկոսի հաշվարկից հետո «Միասին՝ հանուն փոփոխությունների» աջ կենտրոնամետ ընդդիմադիր դաշինքը եւ դրա կողմնակիցներն առաջատար են 12 շրջաններում, այդ թվում` Արգենտինայի մայրաքաղաքում եւ ամենամեծ շրջանում՝ Բուենոս Այրես նահանգում:
Ներկայում «Համընդհանուր ճակատ»-ը վերին պալատում ունի 41 տեղ, իսկ ստորինում՝ 120։ Ընտրությունների արդյունքներով պաշտոնական կայքում հրապարակված կանխատեսման համաձայն՝ մինչ այժմ հաշվարկված ձայների հիման վրա «Համընդհանուր ճակատ»-ը կստանա Սենատում թարմացվող տեղերից ինը եւ կկորցնի բացարձակ մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում։ Պատգամավորների պալատում, ըստ կանխատեսումների, «Համընդհանուր ճակատ»-ը կստանա 46 մանդատ եւ կարող է կորցնել հարաբերական մեծամասնությունը։
Կարծիքներ