Արամ Սուքասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝
Արամ Սուքիասյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»:
Ավելի վաղ NWES.am-ը հայտնել էր, որ ապրիլի 22-ին կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որտեղ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի հայտատուները թվով չորսն էին՝ Արամ Սուքիասյանը, Թեհմինե Սարգսյանը, Ռոնա Ահարոնյանը և Գագիկ Գինոսյանը:
Քվեարկության արդյունքում Հանձնաժողովը ընդունել է Արամ Սուքիասյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշում:
Հիշեցնենք, որ Արամ Սուքիասյանը նախկին իշխանությունների օրոք զբաղեցնում էր Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը:
Կարծիքներ