Պետդուման առաջարկել է 10 տարով արգելել Ռուսաստանից հեռացած արտասահմանյան ընկերությունների աշխատանքը երկրի ներսում
Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեդորովն առաջարկել է 10 տարով արգելել հեռացած արտասահմանյան ընկերությունների աշխատանքը, որոնք ռուսական շուկա չեն վերադառնա մինչև մայիսի 1-ը:
Այս արգելքը պետք է ուժի մեջ լինի 10 տարի, ասված է տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովին ուղարկված խորհրդարանականի առաջարկության մեջ, հաղորդում է RT-ն։
Ֆեդորովը նշել է, որ տասնյակ հազարավոր ռուսներ աշխատում էին տվյալ ընկերություններում, որոնք հայտարարել են աշխատանքի դադարեցման մասին։ Այժմ այդ աշխատակիցները կանգնած են անորոշության առաջ։
Կարծիքներ