Հույժ կարևոր արձանագրում. Էդմոն Մարուքյանը՝ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևի մասին
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հույժ կարևոր արձանագրում.
ԵԽԽՎ-ն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020թ․ 44-օրյա պատերազմին՝
Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի և գործողությունների անդընդունելի լինելը։
Վեհաժողովը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհարաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- գրել է նա:
Կարծիքներ