Լուկաշենկոն ուղերձով դիմելու է բելառուս ժողովրդին և խորհրդարանին

Լուկաշենկոն ուղերձով դիմելու է բելառուս ժողովրդին և խորհրդարանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ ուղերձով դիմելու է բելառուս ժողովրդին և Ազգային ժողովին:

«Միջոցառմանը հրավիրված է մասնակիցների լայն շրջանակ՝ ավելի քան 2,5 հազար մարդ: Միջոցառումը կհեռարձակվի ուղիղ եթերով հեռուստատեսությամբ և ռադիոյով»,- հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Լուկաշենկոն սահմանադրության փոփոխության հարցով հանդիպման ժամանակ խոստացել էր իր ուղերձում ժողովրդին ասել հիմնական օրենքում առաջարկվող փոփոխությունների էությունը, որոնք փետրվարի 27-ին ներկայացված են հանրաքվեի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում