«Քաղաքացիական պայմանագիրը» նոր շարք է սկսում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնում է.
«Քաղաքացիական պայմանագիրը» նոր շարք է սկսում։
Այսուհետ մեր կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի անդամները ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների նախօրոք տրված հարցերին։
Այս ուրբաթ ուղիղ եթերում ձեր հարցերին կպատասխանեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը և Սուրեն Գրիգորյանը։
Հարցերը կարող եք գրել մեկնաբանություններում։
Քանի որ Մարիա Կարապետյանը հանդիսանում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, իսկ Սուրեն Գրիգորյանը՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, առավել ողջունելի են այս ոլորտներին առնչվող հարցերը, սակայն չկա ոչ մի սահմանափակում․ կարող եք ուղղել հարցեր նաև անձնական նախասիրությունների, հետաքրքրությունների մասին։
Հարցերն ուղղելու վերջնաժամկետն է հինգշաբթի 19։00-ն։
Կարծիքներ