Վրաստանի նախագահը հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
«Մենք ականատես եղանք մի արտասովոր երևույթի, դա տոտալ կեղծիք էր, ձեր ձայների տոտալ հափշտակում»,- նշել է նա։
Զուրաբիշվիլին կոչ է արել բնակչությանը երկուշաբթի երեկոյան բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ։
Կարծիքներ