Մոսկվայում մոտ 60 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է

Մոսկվայում մոտ 60 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է

Այսօր  Մոսկվայում մոտ 60 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է:

Այս մասին հայտնում է մայրաքաղաքի օդանավակայանների առցանց ցուցատախտակը, փոխանցում է  ՏԱՍՍ-ը: 

Մոսկվայի ժամանակով ժամը 09:43-ի դրությամբ՝ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է ինը չվերթ, երկուսը՝ չեղարկվել։ Դոմոդեդովոյում 19 չվերթ է հետաձգվել, մեկը՝ չեղարկվել։ Վնուկովոյում չեղարկվել է 6 չվերթ, 19-ը՝ հետաձգվել։ 

Ավելի վաղ Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ երկուշաբթի օրը Մոսկվայում ձյան բարձրությունը կարող է մոտենալ ռեկորդային ցուցանիշին՝ 34 սմ, որը գրանցվել է 1941 թվականի դեկտեմբերի 19-ին։

Օդերևութաբանի խոսքով, շաբաթ օրը Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում սպասվում է առատ ձյուն և ձնախառն անձրև։ Կիրակի օրը ձյունն էլ ավելի կուժեղանա, սպասվում է բուք՝ քամու մինչև 15մ/վրկ արագությամբ, վարորդների և օդաչուների համար կլինեն դժվար պայմաններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում