Իրանի օդուժը գաղտնազերծել է «Բահման» նորագույն ռադարային համակարգը
Իրանի օդուժը շաբաթ ներկայացրել է հայրենական արտադրության երկու նորագույն սարքավորում՝ «Բահրան» անունն ստացած ռադային համակարգը և «Նեժաթ» շարժական աշխատասենյակը:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, իրանական երկու նոր ձեռքբերումները ներկայացվել են բանակի օդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդի և գիտության ու տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Սորենա Սատարիի մասնակցությամբ կայացած արարողության ժամանակ:
«Այսօր գաղտնազերծված նախագծերից մեկը հեղափոխական «Բահրան» ռադարային համակարգն է, որի նմանն աշխարհում դեռևս չի ներկայացվել: Դրա յուրահատկություններից մեկն այն է, որ այն պասիվ է, ինչը թույլ է տալիս թշնամական օդանավերն ու անօդաչուները նկատել և որսալ առանց չափազանց մոտենալու»,- ասել է իրանցի գեներալը:
«Նաժաթ» շարժական համալիրը նախատեսված է ճգնաժամային իրավիճակներում գործարկելու համար, ինչպես օրինակ ջրհեղեղի, երկրաշարժի:
Կարծիքներ