Դոնալդ Թրամփը հանձնարարել է Սոմալիից ամերիկյան զորքերը դուրս բերելու ծրագիր մշակել

Դոնալդ Թրամփը   հանձնարարել է  Սոմալիից ամերիկյան զորքերը դուրս բերելու ծրագիր մշակել

Նախագահ Դոնալդ Թրամփը բարձրագույն խորհրդականներին հանձնարարել է Սոմալիից ամերիկյան զորքերը դուրս բերելու ծրագիր մշակել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Պենտագոնը սկսել է ծրագրեր մշակել: Քննարկումներին մասնակցել են ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը, պաշտպանության նախարար Մարկ Էսպերը եւ Շտաբերի պետերի հանձնաժողովի նախագահ Մարկ Միլին:

ԱՄՆ Աֆրիկյան հրամանատարության տվյալներով՝ Սոմալիում կա 650-800 ամերիկյան զինծառայող, ներառյալ՝ հատուկ ջոկատայինները, որոնք օգնում են Սոմալիի բանակի պատրաստմանը: Բոլորը կամ գրեթե բոլորը Թրամփի նախագահության տարիներին են այնտեղ ուղարկվել:

Սոմալիի նախագահ Մուհամեդ Աբդուլլահին հարցազրույցում ասել է, թե կցանկանար, որ ամերիկյան զորքերը մնային։ Նա հավելել է, որ կարծում է, թե իր երկիրը ԱՄՆ օգնությամբ գտնվում է «Ալ-Շաբաաբ»-ի ահաբեկիչներին ջախջախելու եզրին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում